
Ռոնդա Ռոուզին հուլիսին չի վերադառնա ռինգ

Ժամկետները երկարաձգվում են ֆիլմի նկարահանումների պատճառով:
Հոլլի Հոլմից կրած պարտությունից հետո բժիշկները արգելել էին Ռոուզիին դուրս գալ ռինգ 6 ամսվա ընթացքում: Նախկին չեմպիոնուհու ռինգ վերադառնալու նախնական ամսաթիվը UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հաղորդել էր 2016թ. հուլիսը, երբ պետք է տեղի ունենա կազմակերպության հերթական շոուն:
Բայց հունվարի 12-ին ինքը Ուայթը հայտարարել էր, որ դա տեղի չի ունենա:
«Ֆիլմի նկարահանումներն են պատճառը: Ռոնդան կարող է անել և մեկը, և մյուսը: Բայց վերջին 3 տարիների ընթացքում Ռոնդան շատ է աշխատել մեզ համար: Նա կռվել է, ոգեշնչել, կառուցել է այս սպորտաձևը: Եթե ինչ-որ մեկը արժանի է ընդմիջման, ապա նա է»,- Ուայթին ցիտում է Yahoo Sports-ը:
Ռոնդա Ռոուզին նկարահանվում է «Ճանապարհի տանը» ֆիլմի ռիմեյքում, որի պրեմիերան տեղի է ունեցել 1989թ. մայիսի 19-ին: Գլխավոր դերում հանդես է եկել Պարտիկ Սուեյզին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը