Օգտակար խորհուրդներ կնճիռներից ազատվելու համար

– Կնճիռների դեպքում. մեկ բաժակ խաղողի գինին, 10 գր. չորացրած երիցուկը եւ մեկ թեյի գդալ սալիցիլային սպիրտը թրմել: Պահել 5 օր, ապա քամել: Թանզիֆը թրջել հեղուկի մեջ եւ 5 րոպե դնել դեմքին: Գործողությունը կատարել 10 օր: Մնացածն օգտագործել որպես մաշկը մաքրող միջոց։

– Կնճիռների դեպքում վերցնել 30 գր. երիցուկի ծաղիկները, 20գր. դաղձը, 10գր. հազրեվարդը եւ 20գր. լավ մանրացված սալիցիլաթթուն: Խառնուրդի վրա լցնել 1 լիտր լավորակ գինի ու պահել 15 օր, հետո քամել եւ մզվածքով ամեն երեկո մերսել դեմքը:

– Ձմռանը և աշնանը խորհուրդ է տրվում մաշկը մաքրել տաքացրած բուսական յուղերով. այն իր մեջ կառնի կեղտն ու փոշին եւ մաշկը չի զրկի բնական ճարպային շերտից: Դեմքի յուղը պետք է մաքրել բամբակով՝ նախապես այն թրջելով որեւէ մրգահյութի եւ եռջրի խառնուրդի մեջ:

– Ռեհանն ընդունված է օգտագործել նաեւ կոսմետիկայում: 50 գր. թարմ ռեհանը թրմել 200 գր. ձիթապտղի յուղի մեջ: 1 շաբաթ հետո քամել եւ օգտագործել կոտրվող եղունգների եւ արմունկների կոշտացած մաշկի դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս