Կորցրեք 3 կգ ընդամենը 3 օրում
Բոլոր նրանք, ովքեր անընդհատ պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ, հավանաբար գիտեն, որ մի քանի կիլոգրամ մի քանի օրում կորցնելը կարող է իրական մարտահրավեր լինել:
Այնուամենայնիվ, healthyfoodteam կայքը ներկայացնում է դիետա, որը ոչ միայն արդյունավետ է, այլև՝ չափազանց օգտակար կանանց համար: Պարզապես պետք է այս դիետան պահպանել շաբաթվա մեջ 3 օր և խուսափել շաքարի, աղի, մակարոնեղենի և այլ՝ բարձր կալորիականություն ունեցող մթերքների օգտագործումից, ինպիսիք են, օրինակ, չիպսերը, տապակած մթերքները, վերամշակված միսն ու սոդան:
Օր 1
Նախաճաշ- 2 խաշած ձու, 2 լոլիկ և մեկ բաժակ կանաչ թեյ
Լանչ- 2 ձվի սպիտակուց, 120գ եփած կամ ջեռոցում եփած ձուկ և մեկ բաժակ կանաչ թեյ, 1 խնձոր
Ճաշ- շոգեխաշած բանջարեղեն (բրոկոլի, ծաղկակաղամբ, գազար, լոբազգիներ և այլն) և 1 բաժակ կանաչ թեյ
Օր 2
Նախաճաշ- 2 խաշած ձու, 1 բանան և մեկ բաժակ կանաչ թեյ
Լանչ- 2 ձվի սպիտակուց, 120գ խաշած հավի միս և մեկ բաժակ կանաչ թեյ
Ճաշ- 120գ կաթնաշոռ, 1 կտոր թխվածքաբլիթ և մեկ բաժակ ցածր յուղայնությամբ կաթ
Օր 3
Նախաճաշ- 2 խաշած ձու և մեկ բաժակ լոլիկի հյութ
Լանչ- 2 ձվի սպիտակուց, 120գ խաշած միս և մեկ բաժակ կանաչ թեյ
Ճաշ- 2 խաշած կարտոֆիլ, կանաչ աղցան և մեկ բաժակ կանաչ թեյ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը