
25-ամյա երիտասարդն աղջկան նկարահանել է կիսամերկ վիճակում և իր հետ համբուրվելիս, ապա շանտաժի ենթարկել նրան

Դատարան է ուղարկվել 25-ամյա երիտասարդի վերաբերյալ քրեական գործը: 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծանոթացել է աղջկա հետ, որից հետո վերջիններս սկսել են հանդիպել: Հերթական հանդիպումներից մեկի ժամանակ աղջկա համաձայնությամբ իր բջջային հեռախոսով լուսանկարել է նրան կիսամերկ վիճակում և իր հետ համբուրվելիս:
Դրանից հետո աղջկա անձն արատավորող տեղեկություններ` վերը նշված լուսանկարները հրապարակելու, ինչպես նաև աղջկա կողմից իրավապահ մարմիններին դիմելու դեպքում վերջինիս մերձավորների նկատմամբ զենքի գործադրման սպառնալիքներով, նրանից պահանջել է 180.000 դրամ արժողության «Սամսունգ Գալաքսի» մոդելի բջջային հեռախոս կամ դրա գումարը, և որպես աղջկա կողմից իր պահանջի կատարման երաշխիք՝ նրանից վերցրել է վերջինիս անձնագիրը և սոցիալական քարտը, ապա շորթմամբ նրանից հափշտակել 50.000 դրամ գումար և մեկ հատ` շուրջ 53.000 դրամ արժողության ոսկյա մատանի` վերջինիս վերադարձնելով նրա անձնագիրը և սոցիալական քարտը:
Նրա նկատմամբ գրավ է կիրառվել: