
Կլոպը ցանկանում է Անգլիա բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

Marca-ն տեղեկացնում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին:
Գերմանացի դարպասահը դժգոհ է իր ներկայիս վիճակից, քանի որ նա բավական ժամանակ չի ստանում խաղադաշտւմ: Տեր Շտեգենի անհաջող խաղերից հետո Լուիս Էնրիկեն ավելի շատ վստահում է Կլաուդիո Բրավոյին:
Իր հերթին «Լիվերպուլի» ներկայիս դարպասապահ Սիմոն Մինյոլեն, ով ընթացիկ մրցաշրջանում ոչ կայուն խաղ է ցուցադրում, ստիպում է Կլոպին նոր դարպասապահ փնտրել թիմի համար:
Ըստ աղբյուրի՝ Կլպոը հետևում է Տեր Շտեգենի խաղին և ցանկություն է հայտնել նրան բերել Անգլիա:
Սիրարփի Աղաբաբյան