
Սանդրոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Բարսելոնայից»

Իսպանական El Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սանդրո Ռամիրեսը կարող է հունվարին հեռանալ ակումբից:
Սանդրոն ընթացիկ մրցաշրջանում հիմնականում փոխարինել է վնասվածքներ ունեցող Մեսսիին և Նեյմարին և անցկացրած 13 խաղում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Ըստ աղբյուրի ՝ Լուիս Էնրիկեն այնքան էլ գոհ չէ խաղացողի խաղից:
Հնարավոր է, որ «Բարսելոնան» բաց թողնի Սանդրոյին` հետագայում տրանսֆերը ձեռք բերելու առաջնային իրավունքով:
Սիրարփի Աղաբաբյան