Բաժիններ՝

Մենք պատրաստ ենք ընդդիմության հետ բանակցությունների. Սիրիայի ԱԳՆ

Սիրիական իշխանությունները հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ մասնակցել Ժնևում կայանալիք բանակցություններին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմին:

Նրա խոսքով՝ Դամասկոսը իր պատվիրակությանը կներկայացնի այն բանից հետո, երբ նրան ցույց տան ընդդիմության ներկայացուցիչների ցուցակը:

Ինչպես սպասվում է, Սիրիայի հարցով բանակցությունները կարող են շարունակվել Ժնևում հունվարին ՄԱԿ-ի մասնակցությամբ: Մինչ այդ, սիրիական իշխանությունները հանդես են գալիս առանց միջնորդների երկխոսության օգտին:

«Մենք պատրաստ ենք մասնակցել Ժնևում երկխոսության ու մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ այն անցկացվի առանց միջնորդների»,- հայտարարել է Մուալեմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031