Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հավատա Լուի Վան Գալին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նևիլը, ով հիմա աշխատում է «Վալենսիայի» մարզչական շտաբում, իր աջակցությունն է արտահայտել մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի Վան Գալին:

«Կարմիր սատանաները» կրել են անընդմեջ 3 պարտություն:

«Ես չեմ կարծում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է վերածվի այնպիսի ակումբի, որը մտածում է մոտավորապես այսպես. մեզ մոտ ոչինչ չի ստացվում, այնպես որ, եկեք շատ արագ հեռացնենք մարզչին: «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է Լուի Վան Գալին աշխատելու հնարավորություն տա: Մարդուն, ով հսկայական փորձ ունի և հաղթել է յուրաքանչյուր երկրում, որտեղ աշխատել է, պետք է վստահել: Լուի Վան Գալին պետք է հավատալ»,- ասել է Նևիլը BBC Sport-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031