Բաժիններ՝

Մոուրինիոն հարմար է «ՊՍԺ»-ին, «Մանչեսթեր Յունայթեդին» և «Ռեալին», իսկ Գվարդիոլան` «Մանչեսթեր Սիթիին»

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն իր մտքերն է արտահայտել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի կարիերայի հետագա զարգացման մասին, ով ամռանը կլքի մյունհենյան ակումբը, և Ժոզե Մոուրինիոյի, ում վերջերս հեռացրեցին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:

««Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչների հետ կապված իրավիճակն ինձ միատեսակ տարօրինակ է թվում: Կարծում եմ՝ այս պրոբլեմը լուծել կարող են միայն ուժեղ ֆուտբոլիստներ, որոնք ցանկանում են չեմպիոն դառնալ: Գվարդիոլա՞ն: Ես նրան «Սիթիում» եմ տեսնում:

Մոուրինիոյի համար 3 տարբերակ կա` «ՊՍԺ»-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը»: Նա ցանկանում է միշտ երևալ և հետաքրքրված չէ հավաքականի աշխատանքում: Կարծում եմ, որ նա կգլխավորի այս 3 թիմերից մեկը»,- ասել է Կապելլոն Sky Sport Italia-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս