«Լավ էլ արել են, դրան քիչ էր… Իրանից ամեն ինչ հնարավոր ա». Սեյրան Սարոյանը՝ Վահան Շիրխանյանի մասին

«Լավ էլ արել են, դրան քիչ էր»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին:

Ինչպես հայտնի է, շաբաթ օրը ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱԱԾ-ի քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը, որը կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ս. Սարոյանի խոսքով՝ Վ. Շիրխանյանից ամեն ինչ էլ հավատալի է. «Ժամանակին բան չի արել` չեն բռնել, հիմա արել ա՝ բռնել են»: Հարցին՝ նրա կողմից ավելորդ քայլեր, որոնք կասկած կհարուցեին պետական դավաճանության հարցով, եղե՞լ են, թե՞՝ ոչ, գեներալն այսպես պատասխանեց. «Ես առաջին անգամն եմ իմանում, որ նա նման քայլի է գնացել, ինչ չեմ տեսել, չեմ կարող ասել, որ արել ա, բայց իրանից ամեն ինչ հնարավոր ա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս