
Հրայր Մկոյանը՝ Իրանի առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում

Varzesh3.com-ը Հայաստանի ազգային հավաքականի և Թեհրանի «Էսթեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանին ընդգրկել է Իրանի առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում:
Կայքը գրում է, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանն այս տարի ցույց տվեց՝ ինչի է ընդունակ, և թիմի մարզիչը պետք է ափսոսանք հայտնի նրան շատ չվստահելու համար:
«Մկոյանը կարողացել է իր արագության շնորհիվ վստահելի զույգ կազմել Հանիֆ Օմրանզադեի հետ»,- նշում է աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ Մկոյանը խաղադաշտում անցկացրել է 923 րոպե, ստացել է երկու դեղին քարտ:
Varzesh3.com-ի համաձայն՝ Մկոյանի անցկացրած ամենահիշարժան խաղը եղել է 10-րդ տուրի՝ Իսպահանի «Սեփահանի» հետ արտագնա հանդիպումը: Թեհրանցիներն այդ խաղում հաղթել են 3:0 հաշվով:
Սիրարփի Աղաբաբյան