
«Բարսելոնան» հարձակվող է փնտրում

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հաստատել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որոնց՝ կապտանռնագույնները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում են նոր հարձակվող ձեռք բերել:
Բարտոմեուն նշել է, որ սա ոչ միայն՝ իր, այլև՝ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկոյի որոշումն է: Ձմռանը նախատեսվում է պայմանավորվածություն ձեռք բերել և վարձակալել ինչ-որ հարձակվողի՝ ամռանը տրանսֆերային իրավունքները գնելու նպատակով:
Վերջին օրերին անգլիական մամուլը գրում էր, որ գուցե Կատալոնիա վերադառնա Պեդրոն:
Սիրարփի Աղաբաբյան