
Պաշտոնական. «Բավարիան» հայտարարել է, որ Գվարդիոլան ամռանը կհեռանա ակումբից, իսկ նոր մարզիչ կդառնա Անչելոտին

«Բավարիայի» վարչության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ մարզիչ Պեպ Գվարդիոլան չի երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ:
Կատալոնացին կհեառանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը ամռանը կզբաղեցնի Կարլո Անչելոտին:
«Մենք երախտապարտ ենք Գվարդիոլային այն ամենի համար, ինչ նա տվել է ակումբին: Հուսով ենք, որ այս մրցաշրջանում Գվարդիոլայի հետ շատ հաջողություններ կտոնենք:
Անչելոտին ևս շատ պրոֆեսիոնալ մարզիչ է, ով կգլխավորի «Բավարիան» ամռանը: Մենք ուրախ ենք նրա հետ համագործակցության համար»,- ասել է Ռումենիգեն:
Անչելոտիի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված կլինի 3 մրցաշրջանի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը