
Ես հիմա մտածում եմ միայն «Կաստիլիայի» մասին. Զինեդին Զիդան

«Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել առաջին թիմում իր հնարավոր աշխատանքի մասին:
«Առիթ չկա այդ մասին խոսելու համար: Թիմն ունի մարզիչ, ով կատարում է իր աշխատանքը, իսկ ես «Կաստիլիայում» կատարում եմ իմ աշխատանքը:
Ես իմ ֆուտբոլիստներով այստեղ եմ, իսկ առաջին թիմում կա մարզիչ, ով ունի իր ֆուտբոլիստների խումբը, որոնց հետ գերազանց աշխատում է:
Կարող եմ ասել, որ «Ռեալի» մարզիչը հոյակապ աշխատանք է կատարում: Յուրաքանչյուրը քննադատում է Ձեզ, եթե Դուք 1-2 խաղ պարտվում եք: Բայց մենք սովոր ենք դրան:
Ես մտածում եմ միայն «Կաստիլիայի» մասին և մինչև մրցաշրջանի ավարտը ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա: Ինձ չի անհանգստացնում այն, ինչ գրում են թերթերը: Ես կենտրոնացած եմ և չեմ կարդում, թե ինչ են գրում իմ մասին»,- ասել է Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը