Բաժիններ՝

«Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվում են Բենզեմայով

«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման հայտնվել է «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակում:

Ինչպես հաղորդում է HITC Sport-ը` հղում անելով պոտենցիալ գործարքին մոտ կանգնած աղբյուրին, անգլիական երկու ակումբները դիտարկում են ֆրանսիացուն գնելու տարբերակը հունվարին, կամ մրցաշրջանի ավարտից հետո:

Նշվում է, որ Բենզեման ինքը վստահ չէ այն բանում, որ իրեն արժե մնալ «Ռեալում», քանի որ «Ռեալը» բավարար աջակցություն չցուցաբերեց իրեն` «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի շանտաժի գործում, ինչի պատճառով հարձակվողին հեռացրեցին Ֆրանսիայի հավաքականից:

Իսպանիայի ընթացիկ առաջնության հանդիպումներում Բենզեման դարձել է 8 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031