
Դրոգբան կարող է վերադառնալ «Չելսի» և դառնալ Հիդդինգի օգնականը

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ «Մոնրեալ Իմփեքթ» թիմի խաղացող Դիդիե Դրոգբան հրավիրվել է լոնդոնյան ակումբ:
Ինչպես հաղորդում է France Football-ը, «կապույտների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը առաջարկել է 37-ամյա իվուարցուն թիմի նոր գլխավոր մարզիչ Գուս Հիդինգի օգնականի պաշտոնը: Դրոգբան արդեն այցելել է Լոնդոն և ներկա է գտնվել «Չելսի» – «Սանդերլենդ» խաղին (3:1)` Աբրամովիչի և Հիդինգի ընկերակցությամբ:
Նշվում է, որ «Չելսին» զուգահեռաբար բանակցություններ է վարում «Մոնրեալի» հետ, ում Դրոգբան պատկանում է մինչև 2016թ. դեկտեմբերը և գործարքի մասին կարող է հայտարարվել երկուշաբթի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը