
Հույս ունեմ, որ մի օր Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթին». Մանուել Պելլեգրինի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին մեկնաբանել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի իր թիմ հնարավոր տեղափոխության լուրերը և վստահություն է հայտնել, որ իսպանացի մասնագետը կկարողանա շատ բանի հասնել քաղաքայինների հետ:
«Բարձր մակարդակի բոլոր մարզիչները ցանկանում են աշխատել այստեղ` Անգլիայում: Ինչպե՞ս կարելի է չուզենալ թիմ մարզել Անգլիայի Պրեմիեր լիգայում, մանավանդ, եթե դու, այլ լիգաներում աշխատելու փորձ ունես: Այնպես որ, Գվարդիոլան կաշխատի այստեղ:
Չգիտեմ, հաջորդ մրցաշրջանում Պեպը կհայտնվի «Մանչեսթեր Սիթիում», թե ոչ, բայց որ նա մի օր կտեղափոխվի Անգլիա, ես չեմ կասկածում և ես հույս ունեմ, որ նա «Սիթիում» աշխատելու տարբերակ կունենա: Ես ասում եմ դա, որովհետև միայն լավն եմ ցանկանում ակումբին: Վստահ եմ, որ Գվարդիոլան շատ բանի կհասնի «Սիթիի» հետ»,- Պելլեգրինիի խոսքերն է ցիտում The Mirror-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը