Բաժիններ՝

Երիտասարդացման տիբեթյան բաղադրատոմս

Երբ Դուք հանդիպում եք արևելյան կնոջ, ապա նկատում եք, թե ինչքան դժվար է որոշել նրա տարիքը: Հարթ դեմք, գեղեցիկ կազմվածք, նրբագեղ քայլվածք: Ամեն անգամ մտածում ես, թե ինչպես են նրանք հասնում դրան: Պարզվում է, որ կա երիտասարդացման տիբեթյան ցնցող բաղադրատոմս:

Արևելյան բժշկության գրքերում հաճախ է հանդիպում այս բաղադրատոմսը: Այն օգնում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց: Վերադարձնում է ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլ նաև համակողմանի առողջացնում է օրգանիզմը:

Երիտասարդացման տիբեթյան բաղադրատոմս:

Վերցնում ենք 10 կիտրոն, մաքրում ենք կեղևից և անցկացնում ենք մսաղացով: Մսաղացով անցկացնում ենք նաև 10 միջին գլուխ մաքրած սխտոր: Կիտրոնի և սխտորի խառնուրդի վրա ավելացնում ենք 1կգ բնական մեղր: Մանրակրկիտ խառնում ենք: Այս հրաշք բալզամը պետք է ընդունել օրը 3 անգամ` 1-ական թեյի գդալ` սնունդ ընդունելուց առաջ: Հրաշք բալզամն ընդունելուց հետո անպայման լվացեք ատամները:

20 օր հետո պետք է սպասել առաջին արդյունքներին:

Իսկ ինչպիսի՞արդյունքներ կարող են լինել:

1. Հարթվում է մաշկը, դառնում է ավելի առաձգական և վարդագույն:

2. Եղունգների մակերեսը բացանում է և դառնում է ավելի փայլուն:

3. Քչանում են գլխացավերը, քանի որ աղիներում դադարում են նեխիչ պրոցեսները:

4. Կվերանան քրոնիկ հոգնածությունը և քնկոտությունը:

5. Կիջնի քրոնիկ հիվանդությունների սրությունը՝ օրգանիզմի իմունիտետի էական բարձրացման պատճառով:

6. Տղամարդկանց մոտ էականորեն կբարելավվի պոտենցիան: Սա պոտենցիայի բարելավման՝ Տիբեթի ամենալավ բաղադրատոմսերից մեկն է:

Տիբեթյան այս բաղադրատոմսի արդյունավետությունն ավելի նկատելի կլինի, եթե 10-օրյա ընդմիջումից հետո Դուք նորից օգտագործեք այդ հրաշագործ բալզամը:

Շատ օգտակար է օգտագործել այս բալզամը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս