Ինքնասպան եղած գործարարի պարտատերերի ցուցակը հասել է 187-ի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր գործարար Աբրամ Ամիրխանյանի պարտատերերի ցուցակը շարունակում է աճել: Հիշեցնենք, որ սնանկացած գործարարն այս տարվա փետրվարի 16-ին իր տանը ինքնասպան էր եղել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ինքնասպան եղած գործարարի ընկերության «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի պարտատերերի ցուցակը հասել է 187-ի: Ընդհանուր պարտքերի չափը կազմում է մի քանի միլիոն դոլար, բայց վերջնական թիվը դեռ ճշտվում է: Ի դեպ, արդեն 10 ամիս է, ինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում է Լևոն Ամիրխանյանի ինքնասպանության գործով նախաքննությունը: Ու տեղեկություններ կան, որ հայտնի գործարարը ինքնասպան լինելուց առաջ նամակ էր գրել, որտեղ նշել էր, թե իր սնանկանալու համար ում է մեղադրում և ինչ-ինչ անուններ էր նշել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: