
«Նյարդայնացնում են մարդիկ, ովքեր քննադատում են՝ առանց մտածելու». Մեսսի

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է բոլոր նրանց, ովքեր քննադատում են իրեն՝ ազգային ընտրանիում վատ հանդես գալու համար:
«Շատ եմ բարկանում, երբ ինչ-որ մեկն ասում է, որ ես և թիմակիցներս բավականաչափ ջանք չենք գործադրում՝ հանդես գալով հավաքականում։ Նրանք կարծում են, որ մենք ուղղակի բավականաչափ հաջողակ ենք: Այդ դեպքում ի՞նչ եք ուզում։ Այո, չհաղթեցինք, բայց դուրս չմնացինք վաղ շրջանում։
Նյարդայնացնում են մարդիկ, ովքեր քննադատում են՝ առանց մտածելու: Չեմ երգում և չեմ պատրաստվում խաղերից առաջ երգել Արգենտինայի օրհներգը։ Պարտադիր չէ երգել, որպեսզի այդ ամենը զգաս ներսում»,- նշել է Մեսսին:
Սիրարփի Աղաբաբյան