Բաժիններ՝

«ԵՏՄ-ն ընդունել է ԵՄ չափանիշներն ու ՀՀ-ից պահանջում է դրանց համապատասխան արտադրանք». Մարուքյան

Այսօր Աժ նիստում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ նրա՝ օրենքում տեղ գտած որոշ անճշտություններ են վերացվում, խաղողագործական մակրոշրջան հասկացություն է մտցվում, նաև վերացվում է տնտեսվարողներին պարտադրվող արտադրական և պահեստավորման տարածքները առանձնացնել՝ գինու կամ կոնյակի արտադրությունից բացի խաղողի հիմքով այլ խմիչքների արտադության շարժը փաստաթղթավորելով, նաև վերացվում է պտուտակավոր մամլիչը պնևմատիկ մամլիչով փոխարինելու պահանջը և դա կլինի կամավոր: Ռ.Մակարյանի խոսքով՝ վերջին փոփոխությունը բավականին միջոցներ կխնայի տնտեսվարողների համար:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ երբ ՀՀ-ն պետք է անդամակցեր ԵՏՄ-ին, փաստարկ կար, որ ՀՀ արտադրած կոնյակն ու գինին այն որակը չունեն, որ ԵՄ-ում մրցունակ լինեն և լավ է, որ գնանք ԵՏՄ և շարունակենք անորակ ապրանք արտադրել: Սակայն, ըստ նրա, ԵՏՄ-ն ընդունել է ԵՄ նույն չափանիշները և պահանջում է ԵՄ չափանիշներին համապատասխան արտադրանք: Է.Մարուքյանի խոսքով՝ այս չափանիշները առկա էին Ասոցացման համաձայնագրում, որ հերթով հիմա բերվում է և ԱԺ-ն ընդունում է:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի ապագան հենց բարձր չափանիշներով ապրանք արտադրելու մեջ է՝ թե՛ հակակշիռներ և փոխզսպումների մեխանիզմներ ներդնելու մեջ է, թե՛ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ավելի բարձր մակարդակով հարգելու ու պաշտպանելու մեջ է: Բայց դեռ ժամանակ կա, պետք է ժամանակը բաց չթողնել»,- ասաց Է.Մարուքյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս