
«Բալոտելին անհամբերությամբ սպասում է Եվրո-2016-ի՞ն: Երևի, որ այն դիտի հեռուստացույցով». Կոնտե

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեն խոսել է այն մասին, որ «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին դեռ չի վաստակել իր տեղն ազգային ընտրանում:
«Բալոտելին անհամբերությամբ սպասում է Եվրո-2016-ի՞ն: Երևի, որ այն դիտի հեռուստացույցով:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է վաստակի իր տեղը հավաքականում: Ես ուշադրությամբ հետևելու եմ հավաքականի թեկնածու բոլոր ֆուտբոլիստներին»,- նշել է Կոնտեն:
Սիրարփի Աղաբաբյան