
«Մեր խաղն առաջին խաղակեսում սարսափելի էր». Ռաֆա Բենիտես

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսն իր կարծիքն է հայտնել «Վիլյառեալից» կրած պարտության մասին (0:1):
«Մեզ պետք է շատ խաղեր հաղթել, ներառյալ՝ այնպիսիները, ինչպիսին սա էր, որպեսզի հաղթենք առաջնությունը: Բայց մեր խաղն առաջին կեսում սարսափելի էր:
Մենք մնում ենք դեպի դարպասն ամենաշատ հարված կատարող թիմը Պրիմերայում, բայց մեզ պետք է ավելի արդյունավետ լինել հարձակումներում:
Ինչու էր Կրոսը մնացել պահեստայինների կազմո՞ւմ: Որովհետև խաղում էր Կազեմիրոն»,- ասել է Բենիտեսը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» «Վիլյառեալի» հետ խաղում դարպասին կատարել է ընդամենը 1 հարված` ցույց տալով մրցաշրջանի ամենավատ արդյունքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը