ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Մոսկվա մեկնող ՀՀ քաղաքացիները չեն կարողանում օգտվել դյութի ֆրիից
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ ՀՀ-ում անմաքս առևտրի ռեժիմից օգտվեն ոչ միայն օդանավակայանի տարածքում գործող առևտրի կետերը, այլև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերը ազատվեն ԱԱՀ-ից:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմանը, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Մոսկվա մեկնող ՀՀ քաղաքացիները չեն կարողանում օգտվել դյութի ֆրիից, Գ. Մելքոնյանը պատասխանեց, որ այդ հարցը բարձրացվել է:
«Ասում են՝ համակարգում պետք է տարանջատում դրվի, թե որ ուղևորը ուր է գնում: Համակարգը չի կարողանում սպասարկել և ըստ ուղևորի ներկայացրած կտրոնի ներսում չեն կարողանում հաշվառել և հարկերը տարանջատել, որովհետև մի դեպքում պետք է հարկ վճարվի, մյուս դեպքում ոչ: Նախատեսում են օդանավակայանում տարանջատել գոտիները, բայց դա ընդւնելի չէ: Մեր քաղաքացիները պետք է հնարավորոթյուն ունենան այնտեղով ճանապարհորդելիս առևտուր իրականացնել»,- ասաց փոխնախարարը: