Բաժիններ՝

Լիֆթինգ. բժիշկ Պարկինսոնի դիետան. տեսանելի արդյունք կարճ ժամանակում

Takprosto.cc կայքը գրում է, որ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Նիկոլաս Պարկինսոնը մաշկաբան է, ով այս դիետան կազմել է մաշկի լավացման համար: Այս դիետան իր համակիրներն ունի հոլիվուդյան աստղերի շրջանում՝ Նիկոլ Քիդման, Ջուլիա Ռոբերտս, Շերոն Սթոուն և այլք: Դրա արդյունքում կարճ ժամանակում կարելի է լցվել էներգիայով, լավացնել ընդհանուր ինքնազգացողությունը, մաշկը սկսում է փայլել:

Առավելագույն օգուտ ստանալու համար բժիշկն առաջարկում է դիետան պահել 28 օր: Այս դիետայի արդյունավետությունը կայանում է սննդակարգում ձկան և ձկան յուղի օգտագործման մեջ: Հենց այս մթերքներն են պարունակում օմեգա-3 թթուներ, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք արգելակում են ծերացման գործընթացը և պահպանում մաշկի երիտասարդությունը:

1

Դիետայի հիմնական սկզբունքները  

Կարդացեք նաև

1. Օրվա ընթացքում սնվեք 5-6 անգամ՝ փոքր չափաբաժիններով: 3 անգամ կերեք հիմնական սնունդ, իսկ 2-3 անգամ ընդմիջեք: Որպես ընդմիջում՝ կարող եք օգտագործել մրգեր, ընդեղեն կամ անյուղ յոգուրտ:

2. Սննդակարգի գլխավոր բաղադրիչը յուղոտ ձուկն է: Այն կարող եք պատրաստել ցանկացած ձևով՝ բացառությամբ տապակելու: Կարևոր է ամեն օր սննդակարգում ձուկ ներառել:

3. Դիետայի պահպանման ժամկետը 3-28 օր է: Այդ ընթացքում անհրաժեշտ է օգտագործել հատապտուղներ: Ըստ բժիշկ Պարկինսոնի՝ առավել օգտակար են մոշը, հապալասը, ազնվամորին, ելակը, ինչպես նաև՝ խնձորն ու տանձը:

4. Մյուս կարևոր մթերքների ցանկին են դասվում զեյթունի ձեթը, ավոկադոն, վարունգը, կաղամբը, բուլղարական պղպեղը, գազարը, թարմ կանաչին: Ծնեբեկը և բրոկոլին հարուստ են բջջանյութով, վիտամիններով և հակաօքսիդանտներով:

banjarexen

5. Սննդակարգում պետք է ներառել նաև ցածր յուղայնությամբ կաթնամթերքն ու միսը:

6. Արգելվում են մթերքները, որոնք ոչ միայն նպաստում են քաշի ավելացմանը, այլև արագացնում են ծերացման գործընթացը՝ շաքար, աղ, սուրճ, ալկոհոլ, խանութներում վաճառվող սոուսներ և հյութեր, կարտոֆիլ, գազավորված ըմպելիքներ, քաղցրավենիք, ալյուրից պատրաստված մթեքներ, չիպս:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս