Բաժիններ՝

2015թ. լավագույն երգերը ամբողջացել են 1 հոլովակի մեջ

Երաժիշտ Ջորդան Ռոուզմանը` նույն ինքը DJ Earworm-ը Սան Ֆրանցիսկոյից YouTube-ի իր ալիքում հրապարակել է հոլովակ` United State of Pop 2015 (50 Shades of Pop) անվանմամբ, որտեղ նա հավաքել է անցնող տարվա լավագույն երգերը: Այս մասին հաղորդում է Wired-ը:

Հավաքածուի մեջ երաժիշտը հավաքել է Billboard Hot 100-ում հայտնված երգերը: Հոլովակում կան Ադելի, Թեյլոր Սվիֆտի, Դրեյկի և այլ կատարողների երգերը:

Տեսանյութը հրապարակվել է դեկտեմբերի 2-ին և արդեն հավաքլ է ավելի քան 4.9 մլն դիտում: Նման հոլովակներ դիջեյը հրապարակում է ամեն տարի` 10 տարի շարունակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս