Տան պայմաններում ազատվեք կոկորդի ցավից

Ձմռան սեզոնին ամենատարածված առողջական խնդիրներից են կոկորդի ցավը, հազն ու հարբուխը: Չնայած դեղատներում մի շարք դեղամիջոցներ կան, որոնք խոստանում են արդյունավետ կերպով պայքարել այս առողջական խնդրի դեմ, այնուամենայնիվ միշտ չէ, որ խոստացված արդյունք են տալիս:

Healthyfoodteam կայքը ներկայացնում է բնական դեղամիջոց, որը հանգստացնում է կոկորդի ցավն ու հանում է բորբոքված վիճակը:

Բոլոր բաղադրիչները հասանելի են և պարզ

  • 250մլ ջուր
  • 80գ աղացած քումին
  • 1ճ/գ քացախ

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Աղացած քումինը խառնեք 200մլ ջրով և թողեք եփվի ցածր կրակի վրա մոտավորապես 15 րոպե: Երբ խյուսանման զանգված ստանաք, ավելացրեք 50մլ ջուր և սպասեք՝ մինչև ջուրը եռա: Ապա թողեք սառչի և ավելացրեք քացախը:

Կես ժամը մեկ խմեք 1ճ/գ այս զանգվածից և արդեն մի քանի ժամ անց կոկորդի ցավն ու բորբոքվածությունը կանցնի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս