Բաժիններ՝

Արքայազն Հարրին հանդիպում է Քեթրին Միդլտոնի քրոջ հետ

Արքայազն Ուիլյամի փոքր եղբոր՝ արքայազն Հարրիի ու Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլտոնի կրտսեր քրոջ՝ Պիպպայի սիրավեպը, որն արդեն ունի 3 ամսվա պատմություն, ըստ Բուքինգհեմյան պալատի աղբյուրների, սպասելի էր, գրում է Elle-ը:

Լավատեղյակ աղբյուրը պատմել է, որ արքայազն Հարրիի ու Պիպպայի միջև փոխադարձ համակրանք եղել է դեռ Ուիլյամի ու Քեյթի հարսանիքի ժամանակ:

Նշվում է, որ հանդիպման նախաձեռնությունը ցուցաբերել է Պիպպան, ով վերջերս է բաժանվել ֆինանսիստ Նիկո Ջեքսոնից 3 տարվա հարաբերություններից հետո: Աղջիկը որոշել է ժամանակ չկորցնել ու անձամբ է զանգահարել Հարրիին՝ առաջարկելով հանդիպել: Հարրին համաձայնել է ու Պիպպային հյուր կանչել:

LONDON, ENGLAND - APRIL 29:  Pippa Middleton and Prince Harry greet crowd of admirers from the balcony of Buckingham Palace on April 29, 2011 in London, England.  (Photo by James Devaney/FilmMagic) *** Local Caption *** Prince Harry;Pippa Middleton;

Կարդացեք նաև

Աղբյուրի հաղորդմամբ՝ Պիպպան ու Հարրին ընթրել են, մինչև գիշերվա երեքը զրուցել, իսկ հետո Հարրիի վարորդն աղջկան տուն է տարել:

«Պիպպան հիացած էր, նա չէր սպասում, որ արքայազնն այդքան ուշադիր ունկնդիր է»,- պատմել է աղբյուրը:

Հարրին նրան զանգահարել է ընթրիքի հաջորդ օրը, ու սկսել են հանդիպել: Որոշ ժամանակ նրանց սիրավեպը գաղտնի է մնացել թագավորական տան անդամներից, սակայն ամեն ինչ պարզվել է, երբ Ուիլյամը նրանց միասին է բռնացրել Հարրիի տանը:

Հաղորդվում է, որ դա հարուցել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի դժգոհությունը, ով կարծում է, որ Քեյթ Միդլտոնն ու Կամիլլա Փարքեր-Ռոուզը բավական են Բուքինգհեմյան պալատի համար: Սակայն ամենից շատ սիրավեպի մասին լուրերից վրդովվել է Քեյթը, ով կարծում է, թե մեկ Միդլտոնը միանգամայն բավարար է թագավորական ընտանիքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս