Բաժիններ՝

Պլատինին գտնում է, որ ՖԻՖԱ-ն մեղադրելով իրեն և Բլատերին՝ քաղաքական նպատակներ է հետապնդում

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հանդես է եկել հայտարարությամբ, որում կասկածի տակ է դրել ՖԻՖԱ-ի Էթիկայի հանձնաժողովի անաչառությունը:

«Պարոն Պլատինին և նրա փաստաբանները գտնվում են զայրույթի մեջ` կապված ՖԻՖԱ-ի Էթիկայի հանձնաժողովի մամլո քարտուղար Անդրեաս Բանտելի հայտարարության հետ:

Այդ հայտարարությունները խախտում են անմեղության կանխավարկածը: Դրանք ցուցադրում են նաև հետապնդման քաղաքական բնույթը, իսկ Պլատինիի և Բլատերի գործով կայանալիք քննությունը ոչ մի իմաստ չունի: Մեզ թվում է, որ Էթիկայի հանձնաժողովն արդեն կայացրել է իր վճիռը: Մենք հաստատապես դատապարտում ենք նման պրակտիկան»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս