Բաժիններ՝

«Ինչ-որ ժամանակ ուզում եմ խաղալ MLS-ում». Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացին կապվածություն չի զգում որևէ երկրի կամ Լիգայի նկատմամբ:

«Եթե ազնիվ լինեմ, ինձ ձանձրացրել են իմ ապագայի մասին միօրինակ հարցերը: Հոգնել եմ ժխտել հսկայական չափերի շշուկները: Այնուամենայնիվ, դա նորմալ է, որովհետև մարդիկ արձագանքում են այն բանին, ինչ տեսնում են լուրերում:

Ես երբեք միանշանակ չեմ ասել այն մասին, որ չեմ խաղա MLS-ում: Հավանականություն կա, իսկ ինչո՞ւ ոչ: Ես չունեմ կապվածություն որևէ երկրի կամ Լիգայի նկատմամբ: Ինչ-որ ժամանակ ուզում եմ փորձել ինձ MLS-ում: Դա հետաքրքիր կլինի: Իհարկե, հենց հիմա չարժե այդ մասին լրջորեն մտածել»,- ասել է Ռոնալդուն ռադիո ВВС-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պորտուգալացին կգնա «Ռեալից», եթե ակումբը չհեռացնի Ռաֆա Բենիտեսին:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031