Բաժիններ՝

Մերկելը ճանաչվել է «Տարվա մարդ»՝ ըստ Time-ի վարկածի

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաղթողէ ճանաչվել «Տարվա մարդ-2015» անվանակարգում՝ ըստ ամերիկյան Time ամսագրի վարկածի: Որոշումը հայտարարվել է NBC հեռուստաալիքի առավոտյան շոուի ժամանակ:

«Տարվա մարդ» անվանակարգը շնորհվում է մարդկանց, ովքեր, ըստ հեղինակավոր ամսագրի գլխավոր խմբագրի, առավել շատ ազդեցություն են ունեցել աշխարհում կատարվող իրադարձությունների վրա տարվա ընթացքում:

Ընդ որում՝ Time-ի համար նշանակություն չունի, թե արդյոք դրակա՞ն, թե բացասական հետևանքների է հանգեցրել կոնկրետ անձի գործունեությունը:

Այսպես, Գերմանիայի կանցլերը ներառվել էր ցուցակում միգրացիոն ճգնաժամի պատճառով ծայր առած լուրջ քննադատությունների ֆոնին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հեղինակավոր կոչման համար պայքարում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, ամերիկացի գործարար Դոնալդ Թրամփը:

Ցանկում ներառվել էին Black Lives Matter շարժման ակտիվիստներ, որոնք պայքարում են աֆրոամերիկացիների իրավունքների համար, Uber ծառայության ղեկավար Թրևիս Կալանիկն ու սեռափոխության ենթարկված Քեյթլին Ջենները: Ցանկում նշված էր նաև ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի անունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս