«Տիգրան Մուկուչյանն իր առջև դրված խնդիրները նորմալ կատարել է». Արմեն Երիցյան

Ըստ Արմեն Երիցյանի՝ սահմանադրական բարեփոխումների արդյունքները «նորմալ» էին: Եթե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում խախտումների կամ ընտրակեղծիքների դեպքեր են եղել, ապա յուրաքանչյուր փաստի հիման վրա պետք է հարուցեն քրեական գործ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Ըստ նրա՝ եթե կան ինչ-որ խնդիրներ, ապա դրանցով պետք է իրավապահ մարմինները զբաղվեն: «Դուք տեսաք, որ կային քաղաքներ, որ «ոչ»-ն էր հաղթել, «այո»-ն ավելի քիչ էր, եթե կեղծելու լինեին, դրանք էլ կկեղծեին»,- ասաց Երիցյանը:

Ի պատասխան դիտարկմանը, թե ԵԽ ԽՎ-ն քննադատել է, որ հանրաքվեն քաղաքական շահ էր հետապնում, Ա. Երիցյանը կրկնեց, որ, եթե նման բան են ասում, ապա պետք է իրավական հիմք ունենան:

Հարցին էլ՝ այսինքն՝ ԵԽ ԽՎ-ն առանց հիմքի՞ է նման բան ասում, Ա. Երիցյանը պատասխանեց, որ, եթե կան այդ հիմքերը, ապա թող դիմեն իրավապահ մարմիններին: Նախարարին հանրաքվեի արդյունքները գոհացնում են: «Նորմալ էր»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հասցեին հնչող մեղադրանքներին՝ Ա. Երիցյանն ասաց, որ Տ. Մուկուչյանը «նորմալ իր առջև դրված խնդիրները կատարել է»:

Տեսանյութեր

Լրահոս