«Եթե Սերժ Սարգսյանը ցանկանար հեռանալ իշխանությունից, ապա…». Ալեքսանդր Կռիլով

«Մոսկվայի նախընտրությունները ՀՀ ներկայիս նախագահի և ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև առկա առճակատման պայմաններում ակնհայտ են: Մոսկվան չի իդեալականացնում Սերժ Սարգսյանի ֆիգուրն ու արդյունքները, սակայն իր ընտրությունն ակնհայտորեն ներկայիս ընդդիմության օգտին չէ»,- այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կռիլովը:

Նրա խոսքով, եթե Սերժ Սարգսյանը ցանկանար հեռանալ իշխանությունից, նա կարող էր չանցկացնել սահմանադրական բարեփոխումները և ներկայիս սահմանադրության համաձայն հեռանալ 2018թ. իր պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո:

«Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչների այն շարքին է դասվում, որոնք հեռանում են իշխանությունից միայն այն դեպքում, եթե դրանից բացարձակապես հնարավոր չէ խուսափել այնպիսի պատճառներով, որոնք իր համար անհաղթահարելի բնույթ են կրում»,- ասել է ռուս վերլուծաբանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս