Պատգամավորներն ընտրում են ՀՌԱՀ անդամների

Այսօր Ազգային ժողովի նիստում պատգամավորներն ընտրում են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 3 անդամների: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ԱԺ-ն հանձնաժողովի անդամների կեսին ընտրում է ձայների մեծամասնությամբ: Հաջորդ 6 տարիներին ՀՌԱՀ անդամների թեկնածուներն են հանձնաժողովի ներկայիս անդամներ Կորյուն Առաքելյանը, Հայկ Քոթանյանը, Արմեն Մկրտչյանը:

Կ.Առաքելյանը պատրաստակամություն հայտնեց նպաստել, որ ՀՌԱՀ աշխատանքները ավելի նպատակային դառնան: Ըստ նրա՝ առաջիկայում Սահմանադրության ընդունվելուց հետո առիթ կլինի որոշակի դրույթներ փոփոխել, որն ավելի արդյունավետ կդարձնի հանձնաժողովի աշխատանքը:

Հ.Քոթանյանը խոստացավ պարտականությունները կատարել նույն պատասխանատվությամբ, ինչ անցած 6 տարիներին:

Ա.Մկրտչյանը նշեց, թե իրենք բաց ու թափանցիկ են աշխատել և խոստացավ էլ ավելի հետևողական լինել:

Պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին ի պատասխան, թե որո՞նք են ոլորտի գլխավոր խնդիրները, ՀՌԱՀ-ականները միաձայն նշեցին, թե հանձնաժողովը հաղորդումների բովանդակությունը վերահսկելու իրավունք չունի, իսկ Հ.Քոթանյանը նկատեց, որ հեռուստատեսությունների թիվը շատ է մեր տնտեսության համար և գովազդը չի բավարարում ու հիմնադիրների գումարներով են աշխատում:

Տեսանյութեր

Լրահոս