Բաժիններ՝

Չուրովը Հայաստանի ԿԸՀ-ի նախագահին հրավիրել է որպես դիտորդ մասնակցել 2016թ. Պետդումայի ընտրություններին

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (ԿԸՀ) Վլադիմիր Չուրովն իր հայ գործընկերջը՝ Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, հրավիրել է որպես դիտորդ մասնակցել 2016 թվականին կայանալիք Պետդումայի ընտրության ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:

«Հանդիպման ավարտին Վլադիմիր Չուրովը հրավիրել է Տիգրան Մուկուչյանին մասնակցել 2016 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններին՝ հետևելու ընտրությունների անցկացմանը»,- ասվում է ԿԸՀ-ի կայքում:

Գործակալությունը հիշեցնում է, որ Հայաստանի ԿԸՀ-ում հայտարարել են, թե Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն համարվում է կայացած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031