Բաժիններ՝

«Ռեալը» պետք է հեռացվի Իսպանիայի գավաթից, այն արդարացում չունի

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը գտնում է, որ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ, այն բանից հետո, երբ գավաթի խաղում մասնակցել է որակազրկված ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևը, պետք է կիրառվի ամենախիստ պատիժը:

Բրազիլացի ֆուտբոլիստը վստահ է, որ Թագավորական ակումբը պետք է հեռացվի գավաթի մրցաշարից:

«Այդպիսի բան չպետք է կատարվի այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռեալն» է: Նրանց պետք է հեռացնեն` համաձայն ռեգլամենտի: Եվ այստեղ չկա արդարացում: Ես չեմ ատում «Ռեալին» և ես չէի ուզենա նրանց տեսնել երկրորդ դիվիզիոնում: Առանց նրանց Պրիմերան կզրկվի համեմունքից: «Ռեալը» նպաստում է, որպեսզի «Բարսելոնան» ավելի լավ խաղա»,- Ալվեսին ցիտում է Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս