
Հրաձգություն Կալիֆոռնիայում. սպանվել են տասնյակ մարդիկ

14մարդ է սպանվել Կալիֆոռնիայի Սան-Բեռնարդինո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Նման հայտարարություն արել են քաղաքային իշխանությունները: Տասնյակ մարդիկ վիրավորվել են ու տեղափոխվել հիվանդանոց, հայտնում է NBC հեռուստաալիքը:
Տեղի ոստիկանության շերիֆը հայտնել է, որ հրաձգության երկու կասկածյալները սպանվել են: «Երկու կասկածյալները սպանվել են սև ավտոմեքենայում, որտեղ թաքնվել էին: Նրանցից մեկը տղամարդ է, մյուսը՝ կին: Նրանք եղել են զինված»,- հայտնել է շերիֆը:
Վերջինիս խոսքով՝ ոստիկանությունը «տեսել է երրորդ մարդու, որը վազելով հեռացել է դեպքի վայրից»: «Սակայն մենք չգիտենք, թե արդյոք նա առնչություն ունի հանցագործությանը»,- հայտնել է ոստիկանության շերիֆը:
Նա նաև հայտնել է, թե քննիչները դեռ չեն պարզել, թե որն է եղել հրաձգության պատճառը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ողբերգությունը կարող էր ծագել երեկույթի ժամանակ տեղի ունեցած վեճի հետևանքով:
Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել գրասենյակային շինություններից մեկում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մամլո ասուլիսի ժամանակ դարձյալ կոչ է արել ընդունել զենքի կրման մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը կապահովի քաղաքացիների անվտանգությունը:
https://www.youtube.com/watch?v=CuwBhw8N7Us
https://www.youtube.com/watch?v=N77VAFbz4K4