
Արա Աբրահամյանը «փրկիչը» հասցրել է «լաչառներ թիմ» հավաքել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության բնույթն արդեն սկսել է նշմարվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա իր կողմնակիցների հետ որոշել է դաշտում վարել «ագրեսիվ» մարտավարություն:
Սակայն նրանց թիրախում լինելու են ոչ թե իշխանությունները, այլ Աբրահամյան «փրկչի» կերպարը կասկածի տակ դնողները: Նա արդեն իսկ հանձնարարել է ֆեյսբուքյան մեկնաբանություններ գրող «լաչառներ թիմ» հավաքել:
Ենթադրվում է, որ այդ թիմը պետք է հակազդի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն Աբրահամյանին պիտակավորել` ասելով անգրագետ, Ռուսաստանի ծառա եւ այլն: Նույն գործելաոճով ծրագրում են լռեցնել նաեւ այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք կհամարձակվեն քննադատել նորահայտ «փրկիչին»:
Թե ինչքանով կօգնեն լրատվական դաշտին ու անհատներին ուղղված հարձակումները՝ պիտակներից ազատվելու հարցում, դժվար է ասել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: