Բաժիններ՝

Ինչ է սկոլիոզը և երբ է այն ի հայտ գալիս

Սկոլիոզը ողնաշարի թեքություն է, որը շատ երեխաների մոտ ի հայտ է գալիս 7-8 տարեկան հասակում, իսկ արդեն 10-12 տարեկանում ավելի արտահայտիչ է դառնում: Սկոլիոզի պատճառով խախտվում է կեցվածքը, ուսերի միջև տարբերություն է զգացվում: Ավելի ծանր դեպքերում, հնարավոր է, ի հայտ գա նաև կիֆոզ և կողային կուզ:

21-րդ դարում սկոլիոզը կարող է մանկական օրգանիզմում մի քանի առողջական խնդիրներ առաջ քաշել:

Ողնաշարի դեֆորմացիայի դեպքում տուժում են ներքին օրգանները, խախտվում են շնչառական համակարգի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, մարսողական համակարգի, երիկամների ֆունկցիաները: Տուժում է նաև տեսողությունը, հաճախ 10-12 տարեկան երեխաների մոտ կարճատեսություն է ի հայտ գալիս: Աղջիկների մոտ խախտվում է ձվարանների ֆունկցիան, ցիկլը ցավոտ է լինում և ոչ կանոնավոր:

Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ մարդու ողնուղեղը սնվում է նյարդային հանգույցներով, շարժական և զգայական նյարդերով է սնուցում մկանները, ներքին օրգանների մկանները, շիճուկային մեմբրանները, կրծքավանդակն ու որովայնը: Ողնաշարի յուրաքանչյուր հատվածից (իսկ դրանք 32-ն են) դուրս են գալիս նյարդային հանգույցներ, որոնք նյարդային վերջույթներով են սնուցում նշված օրգանների գրեթե բոլոր բջիջները, ինչպես նաև՝ սիրտը, որի աշխատանքից մեծապես կախված է այդ օրգանների բջիջներում արյան հոսքը:

Կարդացեք նաև

Բժիշկները խորհուրդ են տալիս սպորտով զբաղվել, այս ամենը որոշ չափով, իհարկե, թեթևացնում է վիճակը, ամրացնում է իմունիտետը, սակայն գլոբալ առումով սա չի կարող հարցի լուծում լինել: Պետք է բուժվի սկոլիոզի պատճառը: Իսկ դա կարելի է բուժել մարմնամարզության, լողի և մերսումների միջոցով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս