
Դավիթ Արշակյանը՝ Լիտվայի լավագույն ռմբարկուների եռյակում

Ավարտին է մոտեցել Լիտվայի առաջնությունը: 36 խաղում 31 հաղթանակ տոնելով՝ չեմպիոն է դարձել «Ժալգիրիսը»: Վերջին տուրում «Ժալգիրիսը» 3:0 հաշով հաղթել է երկրորդ տեղը զբաղեցրած «Տրակային»: Վերջինիս կազմում հրաշալի մրցաշրջան է անցկացրել 21-ամյա հայ հարձակվող Դավիթ Արշակյանը, ում թեկնածությունը քննարկվում է Հայաստանի երիտասարդական հավաքականում:
Արշակյանը Լիտվայի ավարտված առաջնությունում մասնակցել է 34 հանդիպման և դարձել է 25 գոլի հեղինակ: Այս ցուցանիշով նա զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ռմբարկուների ցանկում:
Արշակյանի թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն է:
Սիրարփի Աղաբաբյան