
Ռիբերիին ձեռք բերելու համար «Չելսին» պատրաստ է գնալ զիջումների

90min պարբերականը հայտնում է, որ «Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիայի» պաշտպան Ֆրանկ Ռիբերիի նկատմամբ: Լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է 32-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերման համար ծախսել 45 միլիոն ֆունտ:
Գործարքը կարող է կատարվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին վերականգնվում է վնասվածքից և այս մրցաշրջանում մյունհենցիների կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել:
Մյունհենյան ակումբը դեռևս չի ցանկանում բանակցել լոնդոնցիների առաջարկած տրանսֆերային արժեքի շուրջ: «Չելսին» պատրաստ է զիջումների գնալ և հարմարեցնել տրանսֆերային պարտավորությունները:
Սիրարփի Աղաբաբյան