
Հռիփսիմե Խուրշուդյանը ծանրամարտի հավաքականին բերել է 12 միավոր

Հյուսթոնում ավարտվել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի վերջին մասնակիցն էր կանանց 75+ քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմե Խուրշուդյանը:
Երկամարտի 260 կգ արդյունքով հայ ծանրորդուհին զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: Առաջին վարժությունում նա պոկել է 115 կիլոգրամ, իսկ երկրորդում՝ հրել 145-ը:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ռուս մարզուհի Տատիանա Կաշիրինան, ում երկամարտի արդյունքը կազմել է 333 կգ:
Իր արդյունքով Հռիփսիմեն հավաքականին բերեց 12 օլիմպիական միավոր: Գումարելով կանանց մյուս արդյունքներին պարզ է դառնում, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանը ապահովվում է օլիմպիական երկու ուղեգրով:
Սիրարփի Աղաբաբյան