
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի հարազատ քաղաքում կկանգնեցնեն նրա հուշարձանը

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, Սալտո քաղաքում:
Նախագիծը աջակցության է արժանացել Ուրուգվայի Տուրիզմի և սպորտի նախարարության, ինչպես նաև տեղական իշխանությունների կողմից: Հուշարձանի վրա պատկերված կլինի Սուարեսը` ազգային թիմի մարզաշապիկով և բարձրացրած աջ ձեռքով, որի 3 մատները պարզած են լինելու. 28-ամյա ֆուտբոլիստի խփած գոլը տոնելու ֆիրմային ձևը: Այս մասին հաղորդում է AS-ը:
Քանդակագործ Ալբերտո Մորալես Սարավայան հայտարարել է, որ աշխատանքը նա կատարելու է օգտվելով «Բարսելոնայի» հարձակվողի լուսանկարներից, քանի որ կազամկերպիչները չեն ցանկանում ավելորդ անգամ անհանգստացնել Սուարեսին: Ֆուտբոլիստն ինքը իր գոհունակությունն է հայտնել ցուցաբերած պատվի համար, բայց արարողությանը ներկա գտնվել չի կարող:
Պատրաստեց Անի Գաբուզյանը