
Երբ երեքն էլ գոլ չեն խփում, խաղը Մեսսիի, Սուարեսի և Նեյմարի համար ավարտված չէ. Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել Պրիմերայի 13-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադի» հետ անցկացրած խաղի մասին (4:0):
«Երբ խաղի ելքը պարզ է դառնում, նրանք բոլորը (Մեսսի, Սուարես, Նեյմար) ցանկանում են գոլ խփել: Նրանց համար դա բնական է: Երբ խաղը նոր է սկսվում, ամեն ինչ այլ կերպ է: Նրանք շատ լավ հարթում են: Երբ բոլոր երեքն էլ չեն խփում, նրանց համար խաղն ավարտված չէ:
Չեմ զգում, որ մեր ամենալավ պահն է: Նախորդ մրցաշրջանում մենք ավելի լավ էինք խաղոմ, չնայած, հիմա էլ ենք լավ գործում, ինչն ինձ համար կարևոր է: Անկասկած, թիմը հաճույք է ստանում իր խաղից: Հուսանք, որ մեր լավագույն պահերը դեռ առջևում են:
Մեր մարզավիճակը վախեցնում է մրցակիցների՞ն: Դա նրանցից պետք է հարցնել: Մենք պետք է առաջ շարժվենք, որովհետև ոչ ոք Իսպանիայի առաջնությունը դեկտեմբերին չի հաղթում: Սկսվում է հետաքրքիր ամիս Պրիմերայի, Իսպանիայի գավաթի և ակուբային աշխարհի առաջնության խաղերով»,- ասել է Լուիս Էնրիկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը