
Այսօր ես չգիտեի, ինչպես հաղթել Ֆյուրիին, բայց ես մատչ-ռևանշի իրավունք ունեմ. Վլադիմիր Կլիչկո

Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն, ով պարտվեց բրիտանացի Թայսոն Ֆյուրիին, մենամարտից հետո տվեց առաջին մեկնաբանությունը:
«Ազնվորեն ասած, չէի հավատում, որ Թայսոնը կարող է ինձ ծեծել: Բայց խոստովանում եմ, որ նա շատ լավն էր:
Ես շատ լավ պատրաստ էի մարտին, բայց ռինգում չկարողացա գտնել ճիշտ տարածությունը: Զգում էի, որ պարտվում եմ:
Այսօր ես չգիտեի, ինչպես հաղթել Ֆյուրիին, բայց ես մատչ-ռևանշի իրավունք ունեմ»,- հայտարել է Կլիչկոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը