
Վլադիմիր Կլիչկոն պարտվեց

Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն մրցավարների միաձայն որոշմամաբ, զիջելով բրիտանացի Թայսոն Ֆյուրիին, այս մենամարտում կրեց վերջին 11 տրավա մեջ առաջին պարտությունը:
39-ամյա Կլիչկոն վերջին անգամ պարտվել էր 2004թ. ապրիլի 10-ին, Լեյմոն Բրյուստերի հետ անցկացրած մենամարտում:
Նշենք նաև, որ ուկրաինացու կարիերայում սա առաջին պարտությունն էր, որը նա կրեց մրցավարների որոշմամաբ: Մինչ այս նա 3 անգամ պարտվել էր` ժամանակից շուտ:
Ընդհանուր առմամբ, Վլադիմիր Կլիչկոն կրել է 4 պարտություն և տարել է 64 հաղթանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը