
Ցտեսություն Wi-Fi, բարև Li-Fi. նոր անլար տեխնոլոգիան 100 անգամ ավելի արագ է

Նոր անլար տեխնոլոգիան արդեն փորձարկվել է, և այն Wi-Fi-ից 100 անգամ ավելի ուժեղ է: Այն կոչվում է Li-Fi: Վերջինս կարող է հեղափոխականացնել առցանց հաղորդակցման միջոցները:
Տեխնոլոգիան, որը փոխանցում է ինֆորմացիան տեսանելի լույսի շփման միջոցով, փորձարկվել է Էստոնիայի մայրաքաղաք Տալինի գրասենյակներում և այլ աշխատավայրերում:
Լաբորատորիայում անցկացված թեստերն արդեն պարզել են, որ Li-Fi-ը կարող է Wi-Fi-ից 100 անգամ ավելի արագ աշխատել. այն օգտագործում է տեսանելի լույսը և փոխանցում հաղորդագրությունները երկուական կոդի միջոցով:
Քանի որ տեսանելի լույսը չի կարող անցնել պատերի միջով, այդ պատճառով էլ համակարգը ավելի ապահով է:
Բայց չկան Wi-Fi-ը Li-Fi-ով փոխարինելու պլաններ: Հետազոտողները պարզապես ցանկանում են համատեղել երկու տեխնոլոգիաները միասին:
Li-Fi-ը հորինվել է Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Հարալդ Հաասի կողմից, 2011թ.-ին: Նա ցույց տվեց, որ ավելի շատ տվյալներ կարող են փոխանցվել: Հետազոտողները արդեն տեղեկացրել են, որ Li-Fi-ը թույլ է տալիս մեկ վայրկյանում փոխանցել 1GB տվյալներ, ինչը 100 անգամ արագ է Wi-Fi-ից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը