
ԴԱԻՇ-ը պատերազմ է հայտարարում Ուկրաինային, Լեհաստանին, Լիտվային, Մոլդովային

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հրապարակել տեսանյութ, որտեղ իր 60 թշնամի երկրների թվում նշել է նաև Ուկրաինայի անունը, գրում է Wyborcza-ն:
Ահաբեկիչները միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի կազմում են ներառել այնպիսի երկրների, որոնք առնչություն չունեն Սիրիայի կոնֆլիկտին՝ Ուկաինային, Լեհաստանին, Լիտվային, Մոլդովային ու մի շարք այլ պետությունների:
Պարբերականը նշում է, որ տեսանյութում, որը արդեն հեռացվել է YouTube-ից ու Vimeo-ից, հայտնվել է 60 երկրից բաղկացած աղյուսակ, որում նշված երկրները իբր պայքարում են Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ:
«Սա սատանաների ձեր կոալիցիան է Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի հետ, որոնք միացել են պայքարին, քանի որ անհավատները միշտ միավորվում են ճշմարտությանը հաղթելու համար»,- հայտարարել է տեսանյութում ահաբեկիչներից մեկը: