«Սու-24»-ի ռուս օդաչուն գնդակահարվել է կատապուլտ կատարելիս. ՌԴ ՊՆ
Համաձայն Սիրիայի այն շրջանից ստացված կադրերի, որտեղ կատապուլտ էին կատարել ռուս օդաչուները, օդաչուներից մեկը գնդակահարվել է պարաշյուտով վայրէջք կատարելիս: Նման եզրակացության եկել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ինչպես նշել է «Ռոսիա-24» հեռուստաալիքը, տեսանյութը հայտնվել է համացանցում: Տեղի զինված խմբավորումներից մեկի անդամները կանգնած են սպանված ռուս օդաչուի մարմնի շուրջ:
«Ռուսական «Սու-24» ինքնաթիռի վրա հրթիռն արձակվել է Սիրիայի տարածքում: Ինքնաթիռի անկման վայրը գտնվում է սիրիական տարածքում՝ սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռի անձնակազմը հասցրել է կատապուլտ կատարել:
Նախնական տվյալների համաձայն՝ օդաչուներից մեկը սպանվել է գետնից արձակված գնդակներից»,- Interfax-ին հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
Երկրորդ օդաչուի ճակատագրի մասին դեռ տեղեկություն չկա: