
Ոստիկանությունը մահապարտի գոտի է հայտնաբերել Փարիզի արվարձանում

Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի հարավային արվարձանում հայտնաբերել է մահապարտի գոտի՝ առանց պայթուցիչի: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պայթուցիկ սարքը նման է նրան, որն ահաբեկիչներն օգտագործել են Փարիզի ահաբեկչությունների ժամանակ:
Ինչպես հայտնում է France Info ռադիոկայանը, գոտին հայտնաբերվել է Մոնրուժ քաղաքի աղբամաններից մեկում: Ներկայում գտածոն ուսումնասիրում են ֆրանսիացի հատուկ ծառայությունները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզի մի շարք շրջաններում տեղի ունեցան արյունալի ահաբեկչություններ, որի հետևանքով սպանվեց 130 մարդ: